Ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգի Արվեստի հարցերով խորհուրդը որոշել է ամերիկահայ մետաղագործ Նորիկ Աստվածատուրովին ներկայացնել Ազգային ժառանգության մրցանակի:
Ամերիկահայ մետաղագործը Հյուսիսային Դակոտայում հատուկ մրցանակի է արժանացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Minot Daily news-ի փոխանցմամբ՝ նրանից բացի, մրցանակ կստանան ևս 8 անձիք։
Աստվածատուրովը մրցանակը կստանա սեպտեմբերին, Վաշինգտոնում: Այն կազմում է 25 հազար դոլար: Մրցանակը շնորհվում է արվեստի լավագույն գործիչներին՝ ազգային ավանդույթները տարածելու համար։
Աստվածատուրովն ընտանիքի հետ Հյուսիսային Դակոտա է եկել 1992-ին: Նրա աշխատանքները գնահատում են ԱՄՆ-ի ողջ տարածքում։