Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հորդորել էԵվրոպայի երկրներին ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի և Լիբիայի իրադրության կարգավորմանը:
Մերկելը Եվրոպային կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի հարցի կարգավորմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Առանձին հարցերում մենք՝ եվրոպացիներս, չենք խաղում այն դերը, որը կարող էինք: Օրինակ՝ Սիրիան: Այն գտնվում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ մեր դռան մոտ: Մենք ևս պետք է մասնակցություն ունենանք… Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացին: Սիրիացի փախստականները ժամանում են մեզ մոտ՝ Եվրոպա: Բացի այդ, ևս մեկ կարևոր հարց է, թե ինչպես վարվել Լիբիայի հետ: Լիբիան որպես պետություն գոյություն չունի, այնտեղից միգրանտներ են գալիս… Լինելով եվրոպացիներ՝ մենք պետք Է պատասխանատվություն զգանք և չսպասենք՝ մինչև ինչ-որ մեկը լուծի մեր խնդիրը»,- հայտարարել Է Մերկելը Brigitte հանդեսին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է ԱՄՆ-ի հետ անբավարար փոխգործակցությունը բնապահպանության և ազատ առևտրի հարցերում: