«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (ԿՀԶՈՒ) ապստամբական խմբավորումը կատարել Է զինաթափման իր բոլոր պարտավորությունները կառավարության հետ հաշտության համաձայնագրի շրջանակներում։
Կոլումբիացի ապստամբները հանձնել են ամբողջ զենքը. ՄԱԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 26-ին այս մասին հայտնել Է Կոլումբիայում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը:
«Այսօրվա դրությամբ ներկայացուցչությունում Է պահվում ԿՀԶՈՒ-ի ամբողջ գրանցված անհատական զենքը. 7132 միավոր, բացառությամբ այն զենքի, որը, «ճանապարհային քարտեզին» համապատասխան՝ ԿՀԶՈՒ-ի 26 ճամբարների անվտանգության ապահովման համար կօգտագործվի մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը»,- ասված Է հայտարարության մեջ:
Այդ ժամկետում ներկայացուցչությունը պլանավորում Է հավաքել ամբողջ մնացած զինանոցը եւ զենքով կոնտեյներները հեռացնել «նորմալացման անցումային գոտիներից», որոնք կվերածվեն ապստամբների «ուսուցման եւ խաղաղ կյանքի վերադառնալու տարածքների»: «Զենքից հրաժարումը նշանավորում Է նոր Կոլումբիայի սկիզբը, որը շարժվում Է խաղաղության հաստատման ուղղությամբ:
Շնորհակալ եմ Կոլումբիայում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը նրա աշխատանքի եւ օգնության համար»,- Twitter-ում գրել Է հանրապետության նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
Կոլումբիայի կառավարությունը եւ ԿՀԶՈՒ-ն անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրել են հաշտության համաձայնագիր, որը վերջ դրեց կեսդարյա զինված դիմակայությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: