Մոսկվայում գրասենյակի հարեւանությամբ գնդակահարել են 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանին:
Մոսկվայում գնդակահարել են հայ գործարար Վաչիկ Աբգարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Mash-ը: Գնդակը գործարարի կրծքին է դիպել:
Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: 57-ամյա Վաչիկ Աբգարյանը ղեկավարում էր Մոսկվայի «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը: