Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւը, որը թույլ է տալիս պաշտոնանկ անել ղեկավարներին, եթե պատվիրակները նրանց այլեւս չեն վստահում։
ԵԽԽՎ-ն ընդունել է Ագրամունտի պաշտոնաթողությանը նպաստող փոփոխությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրակարգում սահմանված փոփոխությունները թույլ են տալիս սկսել ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողության գործընթացը։
Նախօրեին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն ասել էր, որ հունիսի 26-ին Ագրամունտը հայտարարել է, թե չի պատրաստվում պաշտոնաթող լինել։