Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը հունիսի 26-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի Առաջնորդության զարգացման դասընթացի մասնակիցներին՝ կազմակերպության հիմնադիր Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ:
Անդրանիկ Խաչատրյանն ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի Առաջնորդության զարգացման դասընթացի մասնակիցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ խումբն Արցախ է ժամանել ճանաչողական այցով և գործարար կապեր հաստատելու նպատակով:
Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են Արցախի քաղաքական և տնտեսական զարգացման հեռանկարների, երկրի գործարար միջավայրի զարգացման, զբոսաշրջության, ՏՏ ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպան ընթացքում նախարարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բոլոր հարցերին: