Հայ-ռուսական միասնական զորամիավորում ունենալու վերաբերյալ համաձայնագրի առնչությամբ հարցերի քննարկումներում ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը:
Հայ-ռուսական միասնական զորամիավորման համաձայնագրի քննարկումներում ՌԴ նախագահը պաշտոնական ներկայացուցիչ ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, հայտնում է panorama.am-ը:
«ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ն.Ա.Պանկովին նշանակել ՌԴ նախագաի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային ժողովի պալատներում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկու երկրների զինված ուժերի միասնական զորամիավորումներ ունենալու համաձայնագրի վավերացման քննարկումների ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ վերը նշված համաձայնագիրը ստորագրվել է 2016թ.-ի նոյեմբերի 30-ին: