Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում անց է կացվել պատանիների ուժային եռամարտի աշխարհի առաջնություն, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկներ:
Ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկը Եվրոպայի ռեկորդ է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը և նշել, որ մարզիչ Արկադյա Զաքարյանի սան Յուրի Կարոգլանյանը 105 կգ քաշային կարգում սեղմում պառկած վարժությունում ընդհանուր հաշվարկով բարձրացնելով 673.5 կգ գրավել է 3-րդ մրցանակային տեղ:
«Միջոցառման ժամանակ արցախցի մարզիկ Յուրի Կարոգլանյանը սահմանել է նաև Եվրոպայի ռեկորդ և դարձել աշխարհի էքսռեկորդակիր»,-հավելել է Ա. Դանիելյանը: