Artsakhpress

Քաղաքական

Թուրքիան կոշտացնում է ԱՄՆ-ի և Եվրոպայի նկատմամբ հռետորաբանությունը . թուրքագետ

Ռուս-թուրքական հարաբերություների համատեքստում երկու կարևոր խնդիր կա. մեկն այն է, որ այդ երկու երկրները գտնվում են տարբեր աշխարհաքաղաքական բլոկներում, և այս պարագայում Ռուսաստանի կողմից Թուրքիային զենք վաճառելն ունի նաև ինքնապաշտպանության թուլացման ենթատեքստ։

Թուրքիան կոշտացնում է ԱՄՆ-ի և Եվրոպայի նկատմամբ հռետորաբանությունը . թուրքագետ

Թուրքիան կոշտացնում է ԱՄՆ-ի և Եվրոպայի նկատմամբ հռետորաբանությունը . թուրքագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրորդ հանգամանքը զենքի առևտրի ծավալների ավելացող միտումներն են, որի համատեքստում էլ երբեմն ռազմավարական  շահերը ստրադասվում են տնտեսական շահերին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությանը, որ  Թուրքիային զենք մատակարարելու հարցում այժմ որևէ խոչընդոտ չկա:

«1952 թվականից ի վեր՝ այս տարածաշրջանում հենց Թուրքիան է եղել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը և հենց Թուրքիան է հակառուսական բացահայտ և քողարկված քայլեր իրականացրել։ Սակայն վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները, ի հակակշիռ թուրք-ամերիկյան հարաբերություններին, դրական միտում են դրսևորում։ Թուրքիան կոշտացնում է իր հռետորաբանությունը ԱՄՆ-ի և Եվոպայի նկատմամբ՝ զուգահեռ ջերմացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հենց այս պարագայում էլ ձեռք են բերվում զենքի վաճառքի շուրջ համաձայնություններ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Թուրքագետի խոսքով, դատելով իրադարձությունների նման ընթացքից՝ կարելի է դատել, որ կամ տարածաշրջանում արագ փոփոխություններ են տեղի ունենում, կամ էլ սա ընդամենը հռետորաբանություն է՝ ուղղված պետական շահերն առևտրի շրջանակներում  ավելի լավ դրսևորելուն։

«Թուրքիան հայտարարում է, որ Ռուսաստանից զենք է գնելու՝ դրանով իսկ ԱՄՆ-ին դրդելով ինչ-ինչ զիջումների։ Կամ էլ Ռուսաստանը փորձում է ռեվերանսներ անել Թուրքիային՝ Արևմուտքին ստիպելով հաշվի նստել իր կարծիքի հետ»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետը նաև նշեց, որ ինքը մեծ տարբերություն չի տեսնում՝ Թուրքիային, թե Ադրբեջանին է Ռուսաստանը զենք մտակարարում, մեկ տարբերությամբ, որ եթե ռուսական զորքերի կողմից վերահսկվող հայ-թուրքական սահմանին կրակոցներ չեն հնչում, ապա ղարաբաղաադրբեջանականում հչում են ամեն օր։

Անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի թեմային՝ մեր զրուցակիցը նկատեց, որ քրդական անկախ պետության ստեղծման խոսակցությունները շրջանառվում են տասնամյակներ շարունակ։

«Բայց այժմ դրանք դարձել են ավելի քան իրատեսական։ Զարգացումները խոսում են այն մասին, որ պահը մոտեցել է՝ դե ֆակտո անկախ քրդական պետական միավորումը կարողանա նաև դե յուրե կարգավիճակ ստանալ։

«Ավելի քան համոզված եմ, որ անկախության  հանրաքվեն լինելու է դրական արդյունքներով։ ԱՄՆ-ն կարծես դեմ չէ անկախ քրդական պետության ստեղծմանը, Ռուսաստանն էլ այս հարցի առնչությամբ դրական չեզոքություն է ցուցաբերում»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ անկախ Քուրդիստանի ստեղծումը դոմինոյի էֆեկտ է ունենալու՝ ոգևորիչ հանգամանք հանդիսանալով աշխարհասփյուռ քրդերի համար։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search