Artsakhpress

Սփյուռք

Խնջույք թոնրի և ազգային ուտեստների շուրջ. The Boston Globe-ը ներկայացրել է ԱՄՆ հայ համայնքի յուրահատկությունները

Ամերիկյան The Boston Globe-ը հոդված է հրապարակել Բոսթոնի հայկական համայնքի ներկայացուցիչների մասին և ներկայացրել հայկական ավանդույթները:

Խնջույք թոնրի և ազգային ուտեստների շուրջ. The Boston Globe-ը ներկայացրել է ԱՄՆ հայ համայնքի յուրահատկությունները

Խնջույք թոնրի և ազգային ուտեստների շուրջ. The Boston Globe-ը ներկայացրել է ԱՄՆ հայ համայնքի յուրահատկությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թերթի լրագրող Սեմ Հիերշտայները հյուրընկալվել է Բոսթոնում բնակվող Նազարեթ և Լենա Տեր Գևորգյանների՝ Լեքսինգթոնի տուն, որտեղ գտնվում է քաղաքի եզակի թոնիրներից մեկը: «Այն իր եզակիությամբ և ջերմությամբ ողջունում է տան հյուրերին: Նազոն և Լենան ընթրիք էին կազմակերպել իրենց ընկերների հետ, որոնց  թվում էին Բոսթոնի հայ-ամերիկյան հանրության անդամները՝  ակտիվիստուհի Կարոլին Մուգարը, ում հայրը Star Market-ի հիմնադիրն է, գործարար և բիոտեխնոլոգիայի ոլորտի ներդրող Նուբար Աֆեյանը, Մասաչուսեթսի հայ-ամերիկյան եկեղեցիների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանը և այլք:

Տեր Գևորգյանները բազմիցս այս խմբի համար նման ընթրիքներ են կազմակերպել, ուստի նրանց տուն երեկոյան հոսքը լավ ավանդույթ է: Ընթրիքից մեկ ժամ առաջ թոնրի շուրջ լսում էինք Բարսամյանի՝ Հայաստան կատարած վերջին այցի պատմությունը: Հավաքական ձայներ լսվեցին, երբ նա բացեց հայտնի Արարատ 20 տարեկան կոնյակի շիշը, որը նաև Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքն էր»,- գրել է հոդվածի հեղինակը:

Հալեպում ծնված բժիշկ Նազարեթը, ով կրթություն ստացել է Հայաստանում, այնուհետև 1990 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, նշել է, որ թոնիրը մշտապես եղել է հայկական գյուղերի հավաքատեղին, քանի դեռ խորհրդային տարիներին չէր տարածվել էլեկտրաէներգիան և բնական գազը: «Ամեն անգամ, երբ ես այն օգտագործում եմ, մտածում եմ, թե ինչպես կարող էի այստեղ գոյատևել առանց իմ ընկերների»,- ասել է Նազարեթը:

Հոդվածի հեղինակն իր հիացմունք է հայտնել թոնիրում պատրաստված լավաշի և խորովածի համից, ինչպես նաև հայկական այլ ուտեստներից: «Բոստոնահայ ամերիկացիները զարմանահրաշ են, որոնց թվում են՝ Դևիդ Բազիրգանը՝ Արևելյան Քեմբրիջից, Սեդա Դակեսյանը՝ Բելմոնտից, ով ունի սրճարան, ինչպես նաև Նինա և Րաֆֆի Ֆեստեկյանները, ովքեր Բոստոնում այս տարեվերջին բացելու են հայ-լիբանանյան ռեստորան»,- գրել է Հիերշտայները:       

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search