Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի Լյովենի փուլին:
Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տասը գրոսմայստեր կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է մասնակիցների կազմը. Լևոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Բաադուր Ջոբավա (Վրաստան):