Պետք չէ ավելորդ հույսեր կապել որեւէ ուժի հետ:
Ղարաբաղյան հարցում պետք չէ ավելորդ հույսեր կապել Ռուսաստանի հետ. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունիսի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին հարցին, հաղորդում է News.am-ը:
Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանն առաջին հերթին իր վրա պետք է հույս դնի: Այլոց հետ ավելորդ հույսեր կապելը կարող է սխալ ուղղությամբ շատ հեռուն տանել: «Միաժամանակ, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, եւ մենք մեծապես կարեւորում ենք նրա հետ հարաբերությունները: Պարզապես պետք չէ ավելորդ հույսեր կապել»,- հավելեց Քոչարյանը: