Artsakhpress

Տնտեսական

Ցորենի և գարու բերքահավաքի արդյունքները բավարար եմ գնահատում. ԱՀ գյուղնախարարության պատասխանատու

Հունիսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հնձվել է 23 հազար 915 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 60 հազար 473 տ, միջին բերքատվությունը` 25.3 ց/հա:

Ցորենի և գարու բերքահավաքի արդյունքները բավարար եմ գնահատում. ԱՀ գյուղնախարարության պատասխանատու

Ցորենի և գարու բերքահավաքի արդյունքները բավարար եմ գնահատում.  ԱՀ գյուղնախարարության պատասխանատու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը  և  մանրամասնել, որ   ըստ շրջանների  պատկերը   Արցախում  հետևյալն  է.  «Ասկերանի շրջանում հնձվել է 2190 հա, միջին բերքատվությունը 24.8 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 5500, միջին բերքատվությունը` 24.9 ց/ հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 1350 հա, միջին բերքատվությունը 21.7 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 5055, միջին բերքատվությունը 21.5 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 9820, միջին բերքատվությունը 28ց/հա»:

Վ.  Ավետիսյանի   խոսքով՝  Շուշիի և Շահումյանի շրջաններում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել:

Խոսելով   ցորենի և գարու բերքահավաքի արդյունքների   մասին՝   Վ.  Ավետիսյանն  ասել  է, որ  նախորդ  տարվա  նույն   ժամանակահատվածի   համեմատ  այս  տարի  բարձր  ցուցանիշներ   են արձանագրել:

«Ցորենի և գարու բերքահավաքի արդյունքները բավարար եմ գնահատում»,-հավելել  է  Վ.  Ավետիսյանը:


     

Քաղաքական

Ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ. ՀՀ ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։

Որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զբաղված է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատով, հաստատակամորեն միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, իսկ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:

Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպը. Գրիգորյանը՝ Զախարովային

Ներքին Հանդում միայն Ռուսաստանը հասանելիություն ունի։ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի։

Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ, առաջարկել ենք, որ սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք․ ԱԽՔ

Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Search