Artsakhpress

Մշակույթ

Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը համերգ կունենա Երևանում

Այսօր տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը:

Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը համերգ կունենա Երևանում

Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը համերգ կունենա Երևանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերաստղը այն երաժիշտներից է, ով հատուկենտ և փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում, հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոները: Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ նրան հաճելի է հանդես գալը, և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելը, առավելևս այլևս չի նվագում Եվրոպայից դուրս: Վոլոդոսի համերգների տոմսերը վերջանում են ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրա համերգի հնարավորությանը:

Նրա մասին գրել են. «Վոլոդոսն ունի ամեն ինչ- երևակայություն, կիրք և ֆենոմենալ տեխնիկա, որոնց միջոցով նա դուրս է հանում իր գաղափարները դաշնամուրի վրա: Նրա անսահման վիրտուոզությունը, միավորվելով ռիթմի, գույների և բանաստեղծականության յուրահատուկ զգացողության հետ, դարձնում են Վոլոդոսին տպավորիչ պատմությունների և անվերջանալի աշխարհների «բանասաց»»։

Panorama.am-ի փոխանցմամբ՝ «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի երկարամյա բանակցությունները  վերջնականապես պսակվեցին հաջողությամբ: Արտիստի մենեջմենթի հետ տևական աշխատանք էր տարվել Եվրոպայից Երևան ժամանող չվերթներից մեկը նրա համար հնարավոր օրերի հետ համադրելու համար: Արկադի Վոլոդոսը, անելով նման բացառություն և համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը:

Այսօր Արամ խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք բացառիկ մենահամերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը կկտարարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ընկերության հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը` Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

«Երևանյան Հեռանկարներ» փառատոնն այս տարի ներկայացրել է Պինխաս Ցուկերմանի և Ռուսաստանի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգները` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

«Հեռանկարներ»-ը հիմնադրվել է 2000 թ.-ին, այսօր այն հանդիսանում է Եվրոպայի լավագույն մեկ տասնյակ փառատոներից մեկը: Հիմնադիր նախագան և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հավանու ներքո:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search