Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը երկրում երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել է նախընտրական ծրագիրը:
Մերկելն ու իր քաղաքական թիմը դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանում ներառված է նաև առանձին գլուխ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, թեպետ նախընտրական ծրագրում շեշտադրված է Թուրքիայի հետ համագործակցության ոգին, սակայն Մերկելն իր քաղաքական թիմով դեմ է արտահայտվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:
Ծրագրում, մասնավորապես, ասվում է. «Մենք մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ այդ երկիրը չի կատարել անդամակցության համար ներկայացված նախապայմանները: Բացի այդ, մենք խորը մտահոգություն ենք ապրում Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես՝ խոսքի ու մամուլի ազատության հարցերում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ»: