Պոլսո Հայոց պատրիարքարանը տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան է ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը:
Ստամբուլի նահանգապետարան է ներկայացվել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու խնդրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական ծառայությունից: Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը: Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները: