Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է։
Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ընդհանրապես, ցերեկվա ժամերին համեմատաբար հանգիստ է լինում, բայց անցնող գիշերն էլ համամետաբար լարված չի եղել, քիչ են եղել կրակոցները», – նշեց նա։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմն է առաջինը կրակ բացել՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե այդ ամենը ծիծաղելի է։
«Քաղաքական ու ռազմական բոլոր աստիճաններում նրանք առիթը բաց չեն թողնում ասելու, որ իրենք խախտում են, լավ են անում, որ խախտում են, լավ են անում, որ կրակում են ու հետո, երբ որ ունենում են որոշակի կորուստներ, հայտարարում են, թե մենք չենք խախտել, սա ծիծաղ է առաջացնում», – ասաց նա։