Artsakhpress

Մշակույթ

Արցախի Խաչմաչ գյուղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրություն

Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գյուղում հուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, և ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով:

Արցախի Խաչմաչ գյուղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրություն

Արցախի Խաչմաչ գյուղում  տեղի  է  ունենալու   հեղինակային  ֆիլմերի  ցուցադրություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արցախցի հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, հուլիսի 14-ին, ցուցադրվելու   է     «Ընդհատված մանկություն»  ֆիլմը,  հուլիսի  15-ին՝  «Թևանիկ»-ը  և  16-ին՝  «Վերջին  բնակիչ»-ը:  

«Տեղեկացնեմ, որ սա կանոնավոր բնույթ է կրելու, ամեն  տարի հրավիրելու եմ  կինոոլորտի հայ և արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր  ցանկություն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում», ահա այս խորագիրը կրող մեր գաղափարը ես արդեն ներկայացրել եմ Արցախի  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, արտաքին գործերի նախարարին, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանին և ստացել նրանց հավանությունը։  Այս իդեան ներկայացրել եմ նաև իմ ամերիկյան գործընկերներին՝ «ARTsakh Arts and Cultural Foundation»-ի հիմնադիրներ Ադրինե Միրզայանին, ով նաև իմ «Վերջին բնակիչը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է, և Գարո Մադենլիանին։Ֆիլմերի ցուցադրության գաղափարը հավանության արժանացավ նաև նրանց կողմից։  

Այս  ամենը  նպատակ  է  հետապնդում՝  ճանաչելի  դարձնել մեր  հայրենիքը  միջազգային հանրության  կողմից: Օտար կինոգործիչները, ռեժիսորներն իրենց   դերասանական  կազմով   կգան   ու  կտեսնեն  Արցախը,  կհիանան  նրա հրաշագեղ   բնությամբ, կլինեն պատմամշակութային վայրերում, կշփվեն արցախցիների  հետ ու կծանոթանան  մարդկանց խնդիրներին, կճանաչեն Արցախն  ու  արցախցիներին, ի վերջո, կծանոթանան   հայ  ժողովրդի պատմական  անցյալին  ու ներկային: 

Այսպիսով, հայկական  կինոմատոգրաֆիան զարգացնելուց   զատ, Արցախը  նաև լայն ճանաչում ձեռք կբերի հատկապես արվեստի ոլորտում»,-ասել  է ռեժիսորը և հավելել, որ հուլիսի 22-ին Շուշիի «Նարեկացի»  արվեստի  միությունում էլ ցուցադրվելու  է իր  «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Խոսելով «Վերջին բնակիչը» ֆիլմի   ցուցադրություններից,  Ջ.  Ավետիսյանն   ասել  է, որ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում  ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում։ Այն  ցուցադրվեց 5 անգամ, իսկ պաշտոնական գլխավոր ցուցադրությունը տեղի  ունեցավ հունիսի 25-ին։

«Այդ առիթով ինձ  հետ  Շանհայ էին ժամանել ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը՝ ԱՄՆ-ից:  Պետք է խոստովանեմ, որ ընդգրկվել այդ կինոփառատոնում  և   ցուցադրել  ֆիլմ՝ արդեն  իսկ մեծ   հաջողություն է: Փառատոնի  կազմակերպիչների   խմբի  կողմից   լսեցինք  դրական անկեղծ արձագանքներ: Ֆիլմն  իր  սցենարով, դերասանական  կազմով, ասելիքով   բոլորին շատ հետաքրքրեց: Իհարկե հանդիսատեսի որոշ մասը տեղեկացված էր, սակայն ստվար զանգվածը պատկերացում անգամ չուներ ոչ Արցախի, ոչ արցախյան խնդրի  մասին, և ուրախ եմ, որ ֆիլմն այդ առումով ծառայեց իր նպատակին։ 

Օտարների կողմից շատ հարցեր հնչեցին․ նրանց  հետաքրքրեց  հակամարտության հանգուցալուծումը, ժողովրդի ճակատագիրը, իսկ չինացիները  հատուկ  վերաբերմունք ցուցաբերեցին հայերի  նկատմամբ: Ֆիլմն  օգնեց  ներկայացնել Արցախի ժողովրդի պատմությունը, պատմել   խեղված  ճակատագրի  մասին»,-մանրամասնել  է Ջ.  Ավետիսյանը՝ ավելացնելով,  որ իրենք  առաջիկայում   շարունակելու  են    ֆիլմը   ներկայացնել  այլ   երկրների  փառատոններին  ևս: 

Խոսելով նաև նոր՝ «Դրախտի դարպասը»  ֆիլմի  մասին,   Ջ.  Ավետիսյանն  ասել  է. «Կաննի կինոփառատոնի կինոշուկայից վերադարձել  ենք   լուրջ   հաջողություններով:  Տարվում  են աշխատանքներ, բայց  դեռևս   կան   անելիքներ:Կոնկրետ արդյունքների  մասին   կխոսենք   ավելի ուշ:Կապված նոր  ֆիլմի  հետ՝  ես  Արցախում   նախապատրաստական   մի շարք աշխատանքներ եմ իրականացնում»:

Տեղեկացնենք, որ ռեժիսորը հուլիսի  3-ից  մինչև  ամսվա   վերջ    Ստեփանակերտի    «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում  նաև ֆիլմերի  դասընթացներ է  վարելու։ Այն   կրում  է   «Մեր    ժամանակի   հերոսը»   խորագիրը:

«Երեխաները  երեք   շաբաթվա  ընթացքում  պետք  է  պատրաստեն  երեք  առանձին  ֆիլմ, որոնց   նկարահանումները տեղի են  ունենալու  Ստեփանակերտում: Ես  տեսնում եմ, թե  երեխաներն ինչքան  տաղանդավոր են.  մեզ  մնում  է   նրանց այդ   տաղանդն  արթնացնել: Յուրաքանչյուր երեխա     ազատ  է    ստեղծագործելու   մեջ:Իմ  հորդորն  այն  է միայն, որ ստեղծելիքը  լինի ազատ,անկեղծ  և  հետաքրքիր»,-հավելել   է  Ջ. Ավետիսյանը:

Զրույցը՝   Վեհանուշ Հովսեփյանի


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search