Artsakhpress

Քաղաքական

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էսկալացիան սպասելի էր. Ալեքսանդր Իսկանդարյան

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում էսկալացիան սպասելի էր: Սպասելի էր, որ ադրբեջանցիները պետք է կրակեին, և ամենևին առաջին անգամ չէ, որ այդ երկիրը վտանգում է խաղաղ բնակչությանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էսկալացիան սպասելի էր. Ալեքսանդր Իսկանդարյան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էսկալացիան սպասելի էր. Ալեքսանդր Իսկանդարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բանախոսի համոզմամբ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, որոշում է կայացրել ժամանակ առ ժամանակ նման գործողությունների դիմել: Միաժամանակ, այդ երկիրը չի համաձայնում միջադեպերի հետքննությանը,քանի որ միանգամից կպարզի, որ ինքն է նախահարձակ եղել:

«Բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ: Պատերազմի նախապատրաստությունն այսպես չի լինում: Երբ մարդիկ նախապատրաստվում են պատերազմի, լռություն են պահպանում, իսկ եթե նմանօրինակ միջադեպերը միայն ներքաղաքական սպառման համար են, ապա ամեն ինչ ճիշտ է արված: Սպանված երեխայի լուսանկարը ցուցադրելը շատ լավ է աշխատում »,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո կոնսոլիդացիա է՝ դիմակայելու արտաքին վտանգին: Ինչ վերաբերում է հուլիսին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, ապա, Ակեքսանդր Իսկանդարյանի խոսքով, ի տարբերություն ժողովրդավար ԼՂՀ-ի՝ Ադրբեջանում շատ վաղուց ընտրություն չի կայանում, այնտեղ, ըստ էության, միապետություն է: «Եթե Ալիևը հեռացվի իշխանություններից, դա կլինի կամ վախճանվելու կամ հասարակական պայթյունի արդյունքում»,- նշեց բանախոսը:

Վերջում քաղաքագետն անդրադարձավ G20-ի գագաթաժողովին՝ նշելով, որ գագաթաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի Սիրիական հարցին, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, հնարավոր է՝ արծարծվի նաև Արցախյան հարցը, սակայն ակտիվ քննարկումներ այս թեմայով, հավանաբար չեն լինի:


     

Քաղաքական

Տնտեսական

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց ռեժիմում. Արթուր Հարությունյան

«Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգերը և ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» ԱՀ կառավարության ընդունած որոշման նախագծով սահմանվում են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ՝ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը, ինչպես նաև կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում հարկ վճարողի կողմից իրականացվելիք գործողությունները:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Search