Եվրախորհրդարանի երեք անդամներին ձերբակալելու Ադրբեջանի նախաձեռնության նպատակն է վախեցնել հարյուրավոր միջազգային փորձագետների, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղում։
Չաջակցել Ղարաբաղին նշանակում է համաձայնել Ստալինի քաղաքականության հետ. Յարոմիր Շտետինա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան, երբ հայտնի դարձավ, որ «Ինտերպոլը» մերժել է Ադրբեջանի իշխանությունների՝ ձերբակալության թույլտվության խնդրանքը, հայտնում է News.am-ը ։
Շտետինան նշել է, որ ճնշումներն ու սպառնալիքները «ադրբեջանական բռնապետության սովորական գործիքն են», հաղորդում է Prague Monitor-ը։
Պատգամավորը հավելել է, որ ինքն «Ինտերպոլ»-ից նման որոշում էր ակնկալում, բայց վրդովված է Բավքի պնդումների պատճառով, համաձայն որոնց՝ Եվրախորհրդարանի երեք պատգամավորներ պատասխանատու են տարածաշրջանում ռազմական լարվածության սրացման համար։
«Այս հակամարտությունում չաջակցել Լեռնային Ղարաբաղին, նշանակում է համաձայնել Կովկասում խորհրդային էթնիկ քաղաքականության հետ, որը վարում էր Ստալինը»,-հայտարարել է նա։