Մոսկվան ու Թեհրանը Իրանին ռուսական Т-90 տանկեր մատակարարելու պայմանագիր են ստորագրել:
Ռուսաստանն Իրանին Т-90 տանկեր կմատակարարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Կոժինի խոսքով՝ պայմանագրով նախատեսվում է մեծ խմբաքանակ մատակարարել։ «Հստակ գումարը չեմ կարող նշել, քանակությունը մեծ է»,- ասել է նա, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
Ռազմավարության եւ տեխնոլոգիայի ռուսական վերլուծության կենտրոնում նշել են, որ գործարքի արժեքը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը, իսկ տանկերի քանակը՝ մի քանի հարյուրը։