Ընթացիկ տարվա միասնական քննություններին առաջին և երկրորդ փուլով Արցախում մասնակցել է 718 դիմորդ, որից դրական շեմը հաղթահարել է 492-ը:
Ամփոփվել են միասնական քննությունների արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Մետաքսե Հակոբյանը:
«Արցախի պետական համալսարան է դիմել 489 դիմորդ, որից 369-ն ընդունվել են՝ նրանցից 166-ն անվճար հիմունքներով: Շուշիի տեխնոլոգիական համալսարան դիմած 54 հոգուց ընդունվել են 44-ը, որից 25-ը՝ անվճար: Գրիգոր Նարեկացի համալսարան է դիմել 13 հոգի, ընդունվել՝ 8-ը, իսկ Մեսրոպ Մաշտոց համալսարան՝ 8 հոգի, ընդունվել 2-ը: Հակոբ Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտ է դիմել 12 հոգի, ընդունվել՝ 11-ը: ԱրՊՀ-ում ՀՀ բուհերի համար հայտագրված 89 դիմորդից ընդունվել է 58-ը, որից 38-ը՝ անվճար»,-մանրամասնել է Մ. Հակոբյանը: