Artsakhpress

Հասարակական

Ապրիլյան հերոսի հարազատները շարունակում են նրա կիսատ թողած գործը. ցուցադրվեցին Արամայիս Միքայելյանի քանդակները

Հերոսներն ապրում են իրենց գործերով. ապրիլյան պատերազմի հերոս, քանդակագործ Արամայիս Միքայելյանի հարազատները ապրեցնում են հերոսին՝ շարունակելով նրա կիսատ թողած գործը:

Ապրիլյան հերոսի հարազատները շարունակում են նրա կիսատ թողած գործը. ցուցադրվեցին Արամայիս Միքայելյանի քանդակները

Ապրիլյան հերոսի հարազատները շարունակում են նրա կիսատ թողած գործը. ցուցադրվեցին Արամայիս Միքայելյանի քանդակները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրված են հերոսի եւ նրա էսքիզների հիման վրա ընկերոջ եւ եղբոր կողմից պատրաստված քանդակները: Դեռեւս 12 տարեկանից քանդակագործությամբ հետաքրքրված Արամայիսը գիտեր, որ շարունակում է պապերի գործը, հպարտանում ու խորը իմաստ տալիս յուրաքանչյուր քանդակին: Արամայիսը քանդակում էր նաեւ բանակում, որտեղից հարազատներին են փոխանցել նրա աշխատանքները:

Հերոսի եղբայրը՝ Արսեն Միքայելյանը, պատմեց, որ դեռեւս 2 ամիս առաջ են սկսել զբաղվել աշխատանքներով, նպատակ ունեն դրանք շարունակելու:

«Արամայիսը նույնիսկ փոքր աշխատանք անելիս ոգեւորվում ու ուրախանում էր, որ ստացվել է հենց այնպես, ինչպես նա էր ուզում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Արամայիսի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, պատմեց, որ որդին  ծառայության անցնելուց հետո խնդրել էր նրան, որ գործիքներն ուղարկի զորամաս, հարազատներն ավելի ուշ են իմացել, թե ինչ աշխատանքներ է արել որդին բանակում:

«Ահագին գործեր է արել, ընկերներին, զորամասին է նվիրել, որոշել էր զինանշանն էլ նվիրել զորամասի հրամանատարությանը. ավաղ, պատերազմը կիսատ թողեց երեխայիս մտադրությունը: Արամայիսն ամեն մի նախշազարդով, ամեն մի նոր ստեղծագործությունով ապրում էր ու միշտ ասում էր՝ ես մեծն Արամն եմ, Արամ ամեն ինչ կարամ, ասում էի՝ կարաս: Իսկ ցուցահանդեսը որոշեցինք կազմակերպել, որ  ամբողջ ժողովուրդը որդուս ճանաչի ոչ միայն ազգի հերոս, այլ արվեստի մարդ, մարդ՝ մեծատառով: Եթե Արամայիսս Հայորդաց տանն է հիմքը դրել, փոքրիկ տղաս լրիվ ինքնուս է, եղբորից ինչ հասցրել, վերցրել է: Իր մոտ էնքան լավ ստացվում է, ինքն էլ է զարմանում, ասում է՝ երեւի վերեւից Արամայիսն ինձ հուշում է, որ այս նախշազարդը ստացվում է, երեւի ինչ-որ գերբնական բան է, ու ես դրան հավատում եմ ու ես ամեն օր զգում եմ իր ներկայությունը, ամեն օր»,-ասաց տիկին Ավագյանը:  

Հերոսի մայրը, ով դպրոցում աշխատում է որպես տեխնոլոգիայի ուսուցչուհի,   աշակերտներին նաեւ սովորեցնում է քանդակներ անել, աշակերտներն իրենք էլ մեծ ոգեւորությամբ են սովորում հերոսի մորից, նույնիսկ արձակուրդի շրջանում են ցանկություն հայտնում մասնակցել պարապմունքներին:

Ցուցադրության շրջանակում ներկայացվեց նաեւ տիկին Ավագյանի հեղինակած «Քեզ հետ, բայց առանց քեզ» գիրքը, որում մեկտեղված են հարազատների հիշողությունները, դրվագներ հերոսի կյանքից:

«Նպատակ չունեի գիրք հրատարակել, պարզապես միտքս էի հանձնում թղթին, ու այդպես գրվեց-գրվեց, հետո ավելացան մտքերը, կողքից ավելացան ուսուցիչների, մորաքրոջ գրածները, ու դարձավ հուշագիրք»,-պատմեց հերոսի մայրը:

Ցուցադրությանը ներկա էր նաեւ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով մարդկանց հորդորեց պարզապես խոնարհվել հերոսների ծնողների առջեւ եւ գիտակցել, որ նաեւ հենց այս հերոսների շնորհիվ ենք շարունակում ապրել: 

Արամայիսի քանդակներին ծանոթանալու էին եկել նաեւ հերոսներ Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ժորա Եսայանի, Արամ Աբրահամյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ադամ Սահակյանի, Մհեր Երզնկյանի, Աղասի Ասատրյանի, Հենրիկ Ղահրամանյանի, Վարդան Ղրմաջյանի, Սասուն Մկրտչյանի, Սաշա Գալստյանի, Ազատ Սիմոնյանի, Արթուր Գեւորգյանի, Հրաչ Մուրադյանի, Տիգրան Պողոսյանի հարազատները:

Արամայիսի քեռին էլ՝ Հակոբ Ավագյանը, վստահեցրեց՝ հերոսների ծնողներին շնորհակալություն ասելն այնքան անհամարժեք է, քանի որ շնորհակալ նախեւառաջ պետք է լինել սեփական գործով:

«Բոլորն այսօր ծառայում են երկրին, ամեն մեկն՝ իր տեղում, այսինքն՝ ծառայությունը զուտ զինվորական հագուստ կրել չէ: Ավելի լավ է՝ շնորհակալություն չասենք, քիչ խոսենք ու անենք, որովհետեւ այս տղաները քիչ խոսեցին ու արեցին»,-եզրափակեց նա:

Արամայիս Միքայելյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search