Artsakhpress

Միջազգային

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջին ուղևորափոխադրումն է իրականացրել։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է թուրքական «TRT Haber» հեռաուստաընկության կայքը, առաջին ուղևորության ընթացքում երկաթուղին բազմամարդ է եղել։

Ըստ Էրմենիհաբերի, Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունների հետ միասին նույնպես իրենց առաջին ուղևորությունն են կատարել Բաքու-Թբիլիսի-Կարս գնացքով։

Նախարար Արսլանը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ կարևորություն է տալիս երկաթուղու կառուցման նախագծին և հավելել. «Այս նախագծում 3 երկրիր է աշխատել։ Հաճույքով  առաջին ուղեւորությունն ենք իրականացնում։ Մենք պատմություն ենք կերտում։ Երկաթգիծը կծառայի նաև բեռնափոխադրումներին»։

Նախարարը նաև նշել է, որ նախագիծը կարճ ժամանակում ամբողջությամբ կիրագործվի և Եվրոպայի ու Ասիայի միջանցք հանդիսացող Մարմարա ծովն ավելի մեծ կարևորություն կունենա։
Հիշեցնենք, որ  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջպետական համաձայնագրի հիման վրա: Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում երկաթգիծը կանցնի Վրաստանի Ախալքալաքի կայարանով մինչև Կարսի երկաթուղային կայարան: Նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: Այդ միջանցքով փոխադրվող բեռների առավելագույն ծավալը, ըստ ծրագրի, պիտի տարեկան կազմի 17 միլիոն տոննա: Իսկ նախնական փուլում  այդ ցուցանիշը տարեկան պիտի լինի 1 միլիոն ուղևոր և 6.5 միլիոն տոննա բեռ:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search