Լրագրողների պաշտպանության կոմիտե միջազգային կազմակերպությունը (CPJ) դատապարտել է Ադերբեջանում Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով կայացված դատավճիռը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Ալեքսանդր Լապշինի դատավճիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում գտնվի նրա համար, որ այցելել է վիճահարույց տարածաշրջան։ Մենք Բաքվի իշխանություններին կոչ ենք անում չվիճարկել լրագրողի բողոքարկումը ու նրան ազատ արձակել առանց որեւէ պայմանների», -հայտնել է Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում CPJ –ի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան։
Հիշեցնենք, որ բլոգեր Լապշինն Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման է դատապարտվել:
2016 թվականի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին:
Ալեքսանդր Լապշինին առաջադրված 281.2 հոդվածով առաջադրված մեղադրանքները (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր, որ կատարվել են բազմիցս կամ մարդկանց խմբի կողմից) հանվել են: Դատարանը եզրակացրել է, որ այս հոդվածով մեղադրանքները չեն հաստատվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազն առաջարկել է Լապշինին դատապարտել 6,5 տարի ժամկետով ազատազրկման՝ պատիժը կրելով ընդհանուր ռեժիմի գաղութում: