ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ Տիգրանակերտում հուլիսի 23-ին նշվելու է Վարդավառի տոնը:
Տիգրանակերտում նշվելու է Վարդավառի տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վարդավառի օրվա կապակցությամբ նախատեսվում է ավանդական խաղերի կազմակերպում, ջրոցի:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնում տոմսերը վաճառվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն (բացառությամբ ընդմիջման ժամերը):
Հատուկ երթուղիներով ուղևորության համար նախատեսված են ավտոբուսներ, որոնք շարժվելու են ժամը 11:00-ին. երթուղու արժեքը 250 ՀՀ դրամ է: Բոլոր ցանկացողներն էլ կարող են մասնակցել միջոցառմանը: Նշենք նաև, որ Տրգրանակերտում լինելու են վճարովի կետեր, որտեղից մասնակիցները կարող են օգտվել: