Նախօրեին երեկոյան Ռիխտերի սանդղակով 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել հունական Կոս կղզուց հյուսիս-արեւելք, Թուրքիայի ափից ոչ հեռու:
Երկրաշարժ Թուրքիայի մերձափնյա հունական կղզում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են հունական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Աթենքի երկրադինամիկայի ինստիտուտի նախնական տվյալները:
Ստորգետնյա ցնցումները սկսվել են հուլիսի 21-ի առավոտյան: Երկրաշարժի հետեւանքով 2 մարդ է զոհվել, գրեթե 150 մարդ վնասվածքներ է ստացել: