Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը, որին մի շարք պատվավոր հյուրեր են ներկա եղել:
Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստերը ճանաչվել է Սևանա լիճ 2017 մրցաշարի հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Փակման արարողության ժամանակ մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանն ամփոփել է մրցաշարի արդյունքները, իսկ Սմբատ Լպուտյանը և Կարեն Բոթոյանը պարգևատրել են հաղթողներին:
«Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը, ով 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր:
2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է Մարտին Կրավցիվը, իսկ Թամիր Նաբաթին եզրափակել է լավագույն եռյակը:
Մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց է տվել Մանուէլ Պետրոսյանը, որը 5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Պետրոսյանը լրացրել է գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն էր Մանուէլի համար:
Հաղորդվում է, որ ՖԻԴԵ-ի` հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում, նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը: