Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտվել է բասկետբոլի տղամարդկանց մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը։
Մ20. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային և ԵԱ-ում զբաղեցրեց 17-րդ տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը վերջին խաղում 96-75 հաշվով հաղթել է Իռլանդիայի հավաքականին և զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:
17-րղ տեղի համար պայքարում ևս մեկ հանդիպում Հայաստանի ընտրանին անցկացրել էր օրեր առաջ. այդ խաղում մեր բասկետբոլիստները կարողացել էին 82-80 հաշվով առավելության հասնել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ:
Հիշեցնենք` մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի Ա ենթախմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել էր վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում էին կարողացել հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։