Artsakhpress

Մշակույթ

Գանձասարում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել (լուսանկարներ)

Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագ, որին հաջորդել են տոնական միջոցառումները:

Գանձասարում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել (լուսանկարներ)

Գանձասարում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատարագից հետո վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել մատաղի օրհնություն և բաժանում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանն ասել է, որ եթե ուզում ենք շենացնել մեր երկիրը, բարօրություն պարգևել, ուրեմն պետք է բոլորս էլ հոգևոր առումով պայծառակերպվենք երկնային Տիրոջ հետ:

«Կարևորն այն է, որ կառուցածը սրբությամբ պահենք և փոխանցենք սերունդներին: Այսօր մենք կոչված ենք կառուցելու այն տաղավարը, որ մեկ գմբեթի տակ պետք է համախմբի մեր ժողովրդին: Մենք այսօր շնորհավորեցինք հավատացյալ դասին, ժողովրդին, երախտավորներին, զինվորներին: Դարեր շարունակ այս եկեղեցին բուժել է մեր ժողովրդի հոգևոր և ֆիզիկական ախտերը, և այսօր էլ մենք տեսանք, թե ինչքան ուրախ էր ժողովուրդն»,-մասնավորապես ասել է փոխառաջնորդը:


Տոնի առիթով Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Գանձասարը պատմական փաստաթղթերում» խորագրով ցուցադրություն:


«Այցելուներին առաջին անգամ ներկայացվել են Գանձասարի վանքի 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի եզակի լուսանկարներ, կաթողիկոսական գրություններ ու արխիվային փաստաթղթեր: Ցուցադրվել է նաև տպագիր գրականություն՝ ինչպես սկզբնաղբյուրների, այնպես էլ Գանձասարին և, ընդհանրապես, Արցախին նվիրված նորագույն ուսումնասիրությունների տեսքով»,-այս մասին մեզ հետ զրույցում ասել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար  Վահան Տեր-Ղևոնդյանը:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն էլ ասել է, որ Գանձասարը հայտնի է եղել ոչ միայն որպես հոգևոր, ազգային-ազատագրական պայքարի, այլև՝ գրչության կենտրոն:

«Պատահական չէ, որ Գանձասարի վանական համալիրում է բացվել Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, որտեղ ներկայացված է Արցախում ստեղծված և պահպանված գրավոր ժառանգությունը: Նախ և առաջ` այս միջոցառումները մենք կազմակերպում ենք՝ որպես հավատարմություն մեր ավանդույթներին, որովհետև 777 տարի առաջ Վարդավառի օրը Հասան Ջալալ-Դոլան մեծ տոնախմբություն էր կազմակերպել ողջ ժողովրդի համար: Մեր հավատարմությունն այդ ավանդույթին պետք է արտահայտվի հենց այսպիսի միջոցառումներով»,-ասել է Ն. Աղաբալյանը և հավելել, որ միջոցառմանը նկատելի է զբոսաշրջիկների մեծ հոսք:

Եսայի Հասան-Ջալալյանի ազգական, ծննդով Վանք գյուղից, երևանաբնակ Ժասմեն Ասրյանն էլ ասել է.«Այստեղ գալն ինձ համար մշտապես մեծ հպարտություն և անբացատրելի զգացողություն է, որովհետև ես գալիս եմ իմ տատիկների, պապիկների կառուցած եկեղեցին: Նախկինում՝ մինչև եկեղեցի կառուցելը, այստեղ եղել է սրբավայր: Հասան Ջալալյաններն իրենց գործունեությամբ կարևոր դերակատարություն են ունեցել եկեղեցու հիմնադրման աշխատանքներում: Լինելով այստեղ՝ հոգևոր բավականություն, հպարտություն եմ ապրում, որ մեր նախնիները նման ժառանգություն են թողել»:

Օրվա վերջում Վանք գյուղի «Էկլեկտիկա» հյուրանոցային համալիրի տարածքում համերգներով հանդես են եկել «Արցախի ձայներ»-ը, «Մենք ենք, մեր սարերը» և «Մարաթուկ» երգի-պարի և «Դուդուկներ» համույթները:

Միջոցառումներին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, հյուրեր արտերկրից:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search