Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Վարդավառի տոնին նվիրված միջոցառում է կազմակերպել:
Հադրութում նշվել է Վարդավառի տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տոնի առթիվ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցում Տեր Մատթեոս Քահանա Դրավանցը մատուցել է տոնական Սուրբ պատարագ. բացատրել օրվա խորհուրդը:
Հադրութի Ազատության հրապարակում տեղի է ունեցել Վարդավառի տոնախմբություն և ջրոցի:
«Վարդավառը ժողովրդի սիրելի տոներից է: Երիտասարդները, նույնիսկ մեծահասակներն աղավնիներ են բաց թողնում երկինք, իրար վրա ջուր լցնում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասել է Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ե. Հայրիյանը: