Բրիտանիայի կառավարությունը մտադիր է սկսել անօդաչու օդանավերի գրանցում, փոխանցում է BBC-ն:
Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է անօդաչուների գրանցում սկսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջարկում են գրանցել 250 գրամից ավելի քաշով բոլոր սարքերը:
Ինչպես նշել են Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտից, գաղափարի մանրամասները դեռեւս պետք է մշակել:
Այսպիսի սարքերի տերերը պետք է հանձնեն անվտանգության իրավունքների գիտելիքների եւ քաղաքացիների անձնական կյանքի պաշտպանության քննություն:
Առաջարկվում է նաեւ ընդարձակել անօդաչուների գոտիները, որոնք սարքերին կամրացվեն GPS կողմնորոշմամբ: Առաջարկվում է դրանք տեղակայել բանտերի, օդանավակայանների եւ այլ տարածքների վրա: