Արցախում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը:
Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվությունն աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանն ասել է. «Հուլիսի 24-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 503 հեկտար ցանքատարածություններից հնձվել է շուրջ 54 հազար 19 հա-ը, որից 27 հազար 159 հա ցորեն, 26 հազար 123 հա գարի և 738 հա հաճար: Հնձվել է նաև 1378 հա հնդկացորեն: Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24,6 ց/հա-ի դիմաց հեկտարից կազմել է 25,4 ցենտներ. հնդկացորենի միջին բերքատվությունը 8,1 ցենտներ է: Ընդհանուր առմամբ հավաքվել է 137 հազար 412 տոննա ցորեն, գարի, հաճար և 1113 տ հնդկացորեն»: