Artsakhpress

Հասարակական

Եկ Արցախ. Զբոսաշրջիկներին կարող է հիացնել Տողի Մելիքական ապարանքն ու գինու համի գաղտնիքը

Նախկին բերդաքաղաք Տողի հենց կենտրոնում Մելիք Եգանի պալատական համալիրն է՝ Մելիքական ապարանքը՝ կառուցված 19-րդ դարում:

Եկ Արցախ. Զբոսաշրջիկներին կարող է հիացնել Տողի Մելիքական ապարանքն ու գինու համի գաղտնիքը

Եկ Արցախ. Զբոսաշրջիկներին կարող է հիացնել Տողի Մելիքական ապարանքն ու գինու համի գաղտնիքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակի ընթացքում հնացած ու քանդված ապարանքը պատմամշակութային արգելոց է, որի տարածքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված իրերին կարելի է ծանոթանալ հենց ներսում: Կառույցը եզակի է նրանով, որ Արցախի հինգ մելիքությունների ապարանքներից միակն է, որ պահպանվել է: 

Տող գյուղն այժմ ունի շուրջ 800 բնակիչ, երեք եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես, Սուրբ Ստեփանոս եւ Անապատ, մանկապարտեզ, դպրոց, որտեղ սովորում է 150 աշակերտ, ինչպես նաեւ արվեստի դպրոց, որտեղ թե Տողի, թե հարակից գյուղերի աշակերտները հաճախում են երաժշտության, կիրառական արվեստի, պարի դասերի:

Ապարանքի զբոսավար Ռուզաննա Խաչատրյանի խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքը սկսվում է մայիսից եւ ավարտվում սեպտեմբեր-հոկտեմբերին, սակայն գյուղը չունի ո՛չ հյուրանոց, ո՛չ հյուրատներ:

«Եղել են, որ մեկ-երկու օրով եկել, հյուրընկալվել են մեկի տանը, բայց այդպիսի տեղեր չունենք:  Զբոսաշրջության վարչությունում մտածում են աշխատել էկոտուրիզմի ուղղությամբ. ասեմ, որ այստեղ վերեւում որպես լավ ժողովրդական ճարտարապետության նմուշներ պահպանվել են որոշակի տներ, որոնք վերականգնելու դեպքում կարող են ծառայել որպես գեղեցիկ ոճով հյուրատներ. դա արդեն ֆինանսների հարց է»,- նշել է նա:

Ապարանքի տարածքում շատ շուտով՝ սեպտեմբերի 16-ին, արդեն 4-րդ անգամ կանցկացվի Արցախյան գինու փառատոնը, որը, ըստ Արցախի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանի՝  ներառվում է զբոսաշրջային ընկերությունների փաթեթներում: Զբոսաշրջիկները գալիս են եւ այլ գինիների հետ միասին համտեսում աշխարհի մի շարք երկրների համար գյուղի այցեքարտը համարվող «Կատարո» գինին, որի գործարանը ապարանքի մոտակայքում է:  

Դեռեւս 15 տարի առաջ Ավետիսյանների ընտանիքը չէր էլ պատկերացնում, որ սեփական արտադրանքը մի օր կհամալրի լավագույնների շարքը: Գինեգործարանի հիմնադիր Էդիկ Ավետիսյանը, դեռեւս տարիներ առաջ դժգոհ լինելով խաղողի համար առաջարկվող գումարից, բերքը հետ է բերել, գինի ստացել ու բաժանել բարեկամ, հարեւաններին, ապա մտածել՝ իսկ ինչու չստեղծել սեփական գինին:  

«Ուզում էինք իմանալ՝ խնդողնու տեսակից կարող ենք գինի ստանալ՝ որակով»,-ասաց նա:

Սեզոնային հավաքի ժամանակ արտադրամասի աշխատակիցներով՝ 40-45 հոգով, ձեռք ձեռքի են տալիս, ընտրում լավն ու ստանում գինին, որի մասին իրենց գնահատականն են տվել նաեւ արտերկրից ժամանած փորձագետները:

«Գալիս են շատ փորձագետներ, տանում եմ նրանց այգի, ուսումնասիրում են հողը, ասում են՝ արտասահմանում որ ուզում ենք այս համն ու հոտը ստանալ, անպայման ուրիշ բաներ ենք խառնում, ի՞նչ բան ա, որ բույրը հենց այստեղ է, չգիտենք՝ գաղտնիքը կեղեւում է, հատիկներում է»,-ասաց Էդիկ Ավետիսյանն ու հավելեց, որ 10 հազար շշի արտահանումից արդեն իսկ հասել են 70 հազարի:

 

«Կատարո»-ն տեղական եւ միջազգային շուկաներին առաջարկում է գինու սպիտակ, կարմիր եւ «Rose» տեսակները: Գինին արտահանվում է Իսպանիա, Չեխիա, Ռուսաստան, Ամերիկա, Անգլիա, Մերձբալթյան երկրներ, իսկ շուտով՝ նաեւ Կանադա:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հուլիսի 22-24-ը հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արցախ: Հայաստանյան 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր, տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առչնվող այլ ուղղությունների մասին` նյութեր պատրաստելու և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search