ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին:
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է միջազգային ռազմական փոխգործակցության ասպարեզի ներկա զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հարցերին եւ վստահություն հայտնել, որ նրանք իրենց մասնագիտական ողջ ներուժը կներդնեն միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հետագա առաջընթացն ապահովելու գործում։