Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանցի դիվերսանտները դատական նիստին մեղադրել են իրար միմյանց դեմ սուտ ցուցմունքներ տալու համար

Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանին սպանել է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի սպանված անդամ Հասան Հասանովը։

Ադրբեջանցի դիվերսանտները դատական նիստին մեղադրել են իրար միմյանց դեմ սուտ ցուցմունքներ տալու համար

Ադրբեջանցի դիվերսանտները դատական նիստին մեղադրել են իրար միմյանց դեմ սուտ ցուցմունքներ տալու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ  մասին  այսօր Ստեփանակերտում  վերսկսված այս տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանում ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի դատական  նիստում  ցուցմունք  տալու ժամանակ  նշել է  Դիլհամ Ասկերովը՝  հավելելով, որ  ինքը  լավ է  ճանաչում  Շահբազ Գուլիևին  և  նա  ընդունակ չէր նման  հանցագործության։ Ամբաստանյալ Դ. Ասկերովն իրեն  անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության հանցակից  համարելով  հանդերձ նշել  է, որ այդ  սպանության համար  մեղքի   զգացում ունի։ Նրա  խոսքով  ինքը  500 մ հեռու էր գտնվել  Հասան Հասանովից և Շահբազ  Գուլիևից, որոնց   հետ եղել է  նաև  Սմբատ Ցականյանը, իսկ  հետո  նրանց   տեսել է  առանց  պատանու ուղեկցության։  

«Սկզբում  տեսա  Շ.  Գուլիևին, իսկ  այնուհետև    Հ. Հասանովին,   և  երբ  նրանց հարցրեցի, թե  ու՞ր է  պատանին, նրանք  պատասխանեցին, որ     պատանին  իրեն վատ էր զգում   և  գնացել է։ Ես  մինչև ձերբակալվելս  էլ չեմ իմացել, որ  մեզ  ուղեկցող պատանին սպանված  է»,-  մանրամասնեց Դ. Ասկերովը։

Ըստ   ամբաստանյալի  տեղեկատվության  իրենք   պատանուն չեն առևանգել, այլ  միայն  ճանապարհն են հարցրել, իսկ նա  էլ   քանի որ  չէր  տիրապետում ռուսերենին  ձեռքով էր  ցույց տվել  Քարվաճառ  տանող  ճանապարհը, որից  հետո Հասանովը  տեսախցիկով  նկարահանումներ կատարելու նպատակով ուղևորվել էր  այնտեղ։

Այն հարցին, թե  հնարավոր է  արդյոք, որ նա  Սմբատ Ցականյանի   սպանությունը  կապում է  Հասանովի ողջ  չլինելու հետ, Դ. Ասկերովը պատասխանեց, որ  ինքը  նախաքննության ժամանակ ցուցմունք  տալուց  տեղյակ   չի եղել Հասանովի  ձերբակալության ժամանակ  դիմադրություն ցույց  տալու պատճառով  սպանվելու մասին։

Իսկ երեկ կայացած դատավարության   ժամանակ հետախուզա-դիվերսիոն  խմբի  մյուս  անդամ,   ամբաստանյալ Շ. Գուլիևի այն  ցուցմունքին, որ  տեսել էր  Դ.  Ասկերովին զենքը  պատանու վրա պահած, իսկ Հասանովը  զենքը կրում էր իր վրա չեզոք  դիրքի  բերված  վիճակում՝ Դ. Ասկերովը   սուտ  ցուցմունք  է  համարել։

Նշենք, որ «Արցախպրես»-ը հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնենք այսօր դատավարության ընթացքում  կայացած այլ մանրամասների մասին, իսկ դատական գործը վաղը կշարունակվի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի գլխավորությամբ։

 

 

 

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search