Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին՝ դրանք էքստրատարածքային ընդգրկման պատճառով:
Ֆրանսիան համարում է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ի պատասխան ֆրանսիական ու եվրոպական օրենքները անհրաժեշտ է փոփոխել, նաեւ ԵՄ մակարդակի վրա քննարկումներ կազմակերպել Եվրոպայի քաղաքացիների ու ընկերությունների վրա այդ պատժամիջոցների պոտենցիալ ազդեցության պատճառով։