Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլի վերջին տուրում տոնել է իր չորրորդ անընդմեջ հաղթանակը:
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Մ16 հավաքականը հաղթեց Ուելսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս անգամ մեր թիմը 85-53 հաշվով հաղթել է Ուելսի հավաքականին:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականը 66-59 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին, այնուհետև 78-37 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի նկատմամբ, իսկ երրորդ խաղում 79-48 հաշվով ուժեղ էր գտնվել Մալթայի ընտրանուց:
Այս կերպ, բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: