Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում՝ թռիչքուղու վրա, երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել:
Ստամբուլի օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ղազախական Scat Airlines ավիաընկերության օդանավը հարվածել է Turkish Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի պոչը։
Boeing-ի սրահում գտնվող ուղևորներին տարհանել են։ Նրանք Թայբեյ ուղևորվել են այլ ինքնաթիռով։