Artsakhpress

Տնտեսական

Եկե՛ք գնանք Արցախ

Զբոսաշրջությունը Արցախի տնտեսության կարևոր ոլորտներից է, որի զարգացումը հզոր խթան է երկրի տնտեսության բազմատեսակացման և զարգացման առումով:

Եկե՛ք գնանք Արցախ

Եկե՛ք գնանք Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2017թ. 1-ին կիսամյակին Արցախ է այցելել 5920 զբոսաշրջիկ` 2016թ. նույն ժամանակահատվածի 3146-ի փոխարեն, այսինքն` նախորդ տարվա համեմատ ոլորտում գրանցվել է 46%, իսկ 2015թ. համեմատ՝ 26% աճ:

Նախորդ տարվա համեմատ արձանագրված զգալի աճը հիմնականում պայմանավորված է ապրիլյան դեպքերի հարուցած հետևանքներով: Այնուամենայնիվ անհերքելի է, որ երկրում զբոսաշրջությունը  կայուն զարգացման միտումներ է արձանագրել, որին առավելապես նպաստել են պետական լիազոր մարմինների կողմից տարվող կազմակերպական և քարոզչական ակտիվ աշխատանքները, ՌԴ քաղաքացիներին տրված ՀՀ ներքին անձնագրերով այցելելու հնարավորությունը, ՀՀ-ում տուրիզմի արձանագրված աճը և այլն:

Արցախյան տուրիստական արդյունքի ավելացման հարցում լուրջ խթան հանդիսացան նաև ՀՀ զբոսաշրջային օպերատորների հետ տարված թիրախային աշխատանքները: Հաշվարկային գնահատականներով՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտները, որոնք ցավոք երկրի ՀՆԱ-ում առանձնացված չեն արտացոլվում, օբյեկտիվ գնահատականներով (առանց հյուրանոցային տնտեսության եկամուտների) կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ՝ 2015թ. համեմատ ապահովելով 35% աճ:

 

Նշենք նաև, որ 2017-2019թթ. ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի իրականացման համար նախատեսվում է տարեկան տրամադրել 20 մլն դրամ: Վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար, բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից:

Ներկայացնենք Արցախ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 2007-2017թթ. առաջին կիսամյակների կտրվածքներով.

 

10 տարվա կիսամյակային ցուցանիշները ցույց են տալիս, որ զբոսաշրջիկների ամենաշատ այցելությունները գրանցվել են 2017թ. 1-ին կիսամյակին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ընթացիկ տարում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա` գրանցելով միջինում 25-30% աճ: Զբոսաշրջիկների համար Արցախ այցելելու առավել գրավիչ շարժառիթներն են համարվում հարուստ մշակութային ժառանգությունը, տեղացիների հյուրընկալությունը, սնունդը և բնությունը:

Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի Արցախ հիմնականում ապահովվում է Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից. քիչ չեն զբոսաշրջիկները նաև Գերմանիայից և Ֆրանսիայից: Այցելուները հիմնականում ժամանում են հատուկ կազմակերպված տուրերով, որտեղ ընդգրկված են փորձված զբոսաշրջավայրերը` Տիգրանակերտ, Գանձասար, Շուշի, Ամարաս, ընթացիկ տարում նաև Տողի մելիքական ապարանք: Ընդ որում միայն Տիգրանակերտի պետական արգելոց 2017թ. 1-ին կիսամյակին այցելել է ավելի քան 5000 զբոսաշրջիկ, ինչը 62 տոկոսով ավելին է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում ենք այցելությունների զգալի աճը հետագայում լուրջ դրդապատճառ կհանդիսանա վերոնշյալ բոլոր զբոսաշրջավայրերը վիճակագրորեն չափելի դարձնելու համար (ներկայումս վիճակագրորեն չափելի է միայն Տիգրանակերտը):
  
Զբոսաշրջիկների համար գրավիչ է հատկապես հարավային զբոսաշրջային երթուղին` գինեգործության զարգացման մեծ պոտենցիալով հայտնի: Ներկայումս մշակվել է WineRoad կոչվող գինու երթուղու զարգացման ծրագիրը, որի մեջ է ներառվում նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Տող գյուղում նախատեսվող արցախյան գինու փառատոնը:























Արցախում առկա են ավելի քան 5000 հուշարձաններ, ուստի պատահական չէ, որ երկրում գլխավորապես զարգացած է ճանաչողական տուրիզմը` այցելություններ  պատմամշակութային վայրեր, թանգարաններ, բնական հուշարձաններ. թեև նպաստավոր պայմաններ կան նաև զբոսաշրջիկներին էքստրեմալ ժամանցի վայրեր առաջարկելու,  արկածային տուրիզմի պոտենցիալը դրսևորելու համար, որը հատկապես վերջերս ներկայանում է առավել նոր հնարավորություններով: Խոսքը մասնավորապես քայլարշավով հետքրքրվողներին առաջարկվող «Ճանապարհ Թրեյլ»-ի մասին է` 280կմ ձգվածությամբ «արահետ»-ի, որը զբոսաշրջիկին արդեն Երևանից Արցախ և նույնիսկ Արաքսի ափեր հասնելու հնարավորություն կընձեռի առաջիկայում` ի շնորհիվ Վարդենիս-Երևան ճանապարհի բացման (արդյունքում կապահովվի Երևան-Վարդենիս-Մարտակերտ-Ստեփանակերտ-Տող-Արաքս քայլարշավը):














Անշուշտ, ծրագրի իրագործումը երկարատև գործընթաց է և մոտ ապագայում դեռևս նախատեսվում են երթուղու անվտանգության նկատառումներով պայմանավորված կամուրջների կառուցման, ինչպես նաև ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Ինչ խոսք, սա կնպաստի նաև գյուղական տուրիզմի զարգացմանը` ապահովելով թե գյուղացու, թե զբոսաշրջիկի համար երկուստեք փոխշահավետ համագործակցություն, ուստի գիտակցելով ծրագրի կարևորությունը Արցախի զբոսաշրջության վարչությունը ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով ակտիվ համագործակցում է ’’Armenian Hiker’s Associaton’’ կազմակերպության հետ:

Թեև հանրապետությունում ներքին տուրիզմը չի հաշվառվում, այնուամենայնիվ վերջինիս զարգացման ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են. մասնավորապես, կարևոր միջոցառում կարելի է համարել զբոսաշրջային երեք երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը (Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տող-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Հունոտի կիրճ արգելոց-Ստեփանակերտ), ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծումնաև Արցախի զբոսաշրջիկների  ճամփորդության համար:

Արցախը միջազգային էքսպոների ակտիվ մասնակից է, ինչը լուրջ խթան է ոլորտի զարգացման հարցում. ընթացիկ տարվա աշնանը նախատեսվող եվրոպական խոշոր էքսպոյի մասնակցությունը ևս Արցախի զբոսաշրջային արդյունքը միջազգային զբոսաշրջային շուկայում պատշաճ ներկայացնելու, միջազգային համագործակցությունը ամրապնդելու, հայրենական զբոսաշրջային արդյունքի կայուն որակն ու մրցունակությունը ապահովելու նպատակ ունի:

Ինչպես տեսնում ենք, զբոսաշրջիկների այցը հետաքրքիր ու բազմաբնույթ դարձնելու համար ոլորտում կատարված և կատարվելիք աշխատանքները քիչ չեն, որոնք անխուսափելիորեն կնպաստեն միջազգային զբոսաշրջային շուկաներում Արցախի ինտեգրման գործընթացի արագացմանն ու երկրի զբոսաշրջության հսկայական ներուժի իրացմանը:










 

Նինա Բալայան, տնտեսագետ (Panorama.am)


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search