Artsakhpress

Սփյուռք

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևներ է հանձնել Սփյուռքի մշակութային գործիչներին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 27-ին պարգևներ է հանձնել Սփյուռքի մշակութային գործիչներին:

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևներ է հանձնել Սփյուռքի մշակութային գործիչներին

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևներ է հանձնել Սփյուռքի մշակութային գործիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «ՀԲԸՄ Փարիզի «Ահազանգ» թատերախմբի հիմնադրման 25-ամյակի առթիվ  և Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստելու, այդ  բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման,  Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ահազանգ»  թատերախմբին պարգևատրեց  ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Մեդալը հանձնելով թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մկրտիչ Բասմաջյանին՝ Սփյուռքի նախարարը շնորհավորեց թատերախմբին բարձր պարգևի համար և նշեց. «Կարծում եմ, որ փարիզյան մեր կառույցները մնայուն արժեքներ են դարձել հայկական համայնքի և հայ իրականության համար: Դժվարին աշխատանք է՝ գրավել հանդիսատեսի սիրտը: Դա ձեզ հաջողվել է, շնորհավորում եմ: Շնորհակալ եմ, որ կարողանում եք զանգ հնչեցնել յուրաքանչյուր հայի սրտում, այն էլ փարիզյան խստապահանջ հասարակության մեջ»:

«Ահազանգ»  թատերախմբի  գեղարվեստական ղեկավար Մկրտիչ Բասմաջյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և հավելեց. «Պարգևը պարտավորեցնող է, նոր ուժ և ոգևորություն պիտի տա շարունակելու մեր հայապահպան գործը, որ Սփյուռքում ապրողը փորձի հայերեն մտածել»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ ՍՆ «Վիլյամ Սարոյան» մեդալով է պարգևատրել «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Նոր սերունդ» մշակութային միության ատենապետակտիվհամայնքայինքաղաքականհասարակական գործիչ ԱնիԵփրեմյանին՝ մասնագիտական և ազգային-հասարակական արդյունավետ գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, երիտասարդ սերունդների կրթման և հայեցի դաստիարակության, ինչպես նաև հայապահպանության գործում ունեցած անգնահատելի դերի ու ավանդի համար:

Անի Եփրեմյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և նշեց. «Իրականացավ իմ երազանքըՀայրենիքում պետք է հանդես գամհայ հանդիսատեսի առջևՀայաստանում հայի ինքնության ուժեղզգացումներ են արթնանումՇնորհակալ եմ»:

Երրորդ պարգևը՝  ՀՀ սփյուռքի նախարարության «Երախտագիտության»» մեդալը ՀՀ սփյուռքի նախարարը շնորհեց լիբանանահայ երիտասարդ Արարատ Ճերեճյանին, ով աշխատում է «Emirates» ավիաուղիներում` որպես ուղեկցորդ: Արարատը հետաքրքրական և ազգասիրական նախաձեռնության հեղինակ է դարձել:

Աշխատանքի բերումով այցելելով տարբեր երկրներ՝ նա իր ազատ ժամանակն օգտագործում է տեղացի պատահական անցորդներին պատմելով հայ ազգի ու Հայաստանի մասին: Արարատը հուշանվերներ է բաժանում նրանց՝ հակիրճ տեղեկություն փոխանցելով նաև հայկական մշակույթի մասին: Իսկ հանդիպման վերջում հայկական եռագույնով լուսանկարվում է տեղացիների հետ ու տարածում սոցցանցերում: «Ամեն հայ կարող է իրձևով օգտակար ըլլալ ՀայրենիքինԵս հուսամոր գտել եմ իմ ձևը». ասում է նա:

Հանդիպմանը ներկա՝ Լիբանանի «Զարթոնք» թերթի խմբագիրը լիբանանահայերի անունից շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարին՝ երիտասարդներին խրախուսելու նրանց ուժերին հավատալու համար»:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search