Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հաղթանակով է նշել նորամուտն աշխարհի առաջնության ընտրական մրցաշար: ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում երեկ մեր թիմը հյուրընկալել էր Սլովակիայի ընտրանուն և համոզիչ հաշվով հաղթանակ տարել՝ 75:61:
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հաղթանակով է նշել նորամուտն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի կազմում 22 միավորով ամենաարդյունավետ խաղացողն Ալան Հեսսն էր, մրցակցի թիմում՝ Ռադոսլավ Ռանչիկը 20 միավորով:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է Շվեդիային: