ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում կեցության իրավունք (գրին քարտ) ստանալու կանոնները փոփոխող օրինագիծ է ներկայացրել։
Թրամփն առաջարկել է փոխել «գրին քարտ» ստանալու կանոնները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: The RAISE Act անվանումը ստացած օրինագիծն առաջարկում է չեղարկել «գրին քարտ» ստանալու վիճակախաղը՝ փոխարենը կեցության իրավունք ստացողների թեկնածուներին գնահատող համակարգ սահմանելով, հայտնում է News.am-ը։
Թրամփը հայտարարել է, որ «գրին քարտ» ստանալիս առավելություն կունենան անգլերենին տիրապետող օտարերկրացիները, որոնք կարող են ապահովել իրենց եւ իրենց ընտանիքներին, ինչպես նաեւ նրանք, որոնք ամերիկյան տնտեսությանն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունեն։
«Գրին քարտ» ստանալու գործող համակարգը Թրամփն «անորակ» է անվանել՝ հայտարարելով, որ դրա պատճառով երկրում են հայտնվում ցածր եկամուտ ունեցող միգրանտներ, որոնք հավակնում են սոցիալական նպաստ ստանալուն։
«Տարբեր ազգություններից միգրանտների համար վիզայի ծրագրով իմիգրացիա» ծրագիրն (Diversity Visa) ԱՄՆ-ում գործում է 1990 թվականից։