Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) օգոստոսի լույս 4-ի գիշերը Torch Tower աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերներից մեկում բռնկած հրդեհը մարվել Է:
Դուբայում հրդեհ Է տեղի ունեցել աշխարհի ամենաբարձր բնակելի շենքերից մեկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել Է Էմիրության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը:
«Դուբայի քաղաքացիական պաշտպանության վարչության տնօրեն գեներալ Ռաշեդ Թանի ալ Մաթրուշին հայտարարել Է, որ միջադեպը հարթված Է»,- տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունում: 337 մետր բարձրությամբ 79-հարկանի կառույցում հրդեհը մարվել Է ժամը մոտավորապես 04:00-ին (Երեւանի ժամանակով 04:00-ին): Իշխանությունների տվյալներով՝ երկնաքերում գտնվող մարդիկ տարահանվել են, տուժածներ չկան: Հրդեհից տուժածներին օթեւան կտրամադրեն Princess Tower երկնաքերում: Torch Tower-ում ավելի վաղ հրդեհ Էր բռնկվել 2015 թվականի փետրվարին. այն ժամանակ հարյուրավոր մարդին Էին տարահանվել, տուժել Էր մի քանի տասնյակ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: