Այս տարի արցախցի դիմորդների համար ՀՀ բուհերում սովորելու համար Արցախի կառավարությունը նախատեսվել էր 60 անվճար տեղ, սակայն հետո ավելացել է ևս 5-ը, քանի որ կային շրջանավարտներ, ովքեր ընդունելության քննությունների ընթացքում հավասար միավորներ էին ստացել:
Արցախից երկու դիմորդ այս տարի ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիակական ինստիտուտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ Լուսինե Ղարախանյանը և հավելել, որ տեղերի հատկացման հարցով մի շարք մասնագիտությունների համար դիմել էին նաև պետական գերատեսչություններ:
Անդրադառնալով հիմնական մասնագիտություններին՝ Լ. Ղարախանյանը նշել է, որ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում նախատեսված 7-ի փոխարեն՝ ելնելով Արցախում առկա բժիշկների պահանջարկից, հատկացվել է 17 անվճար տեղ, որոնք բոլորն էլ համապատասխանաբար լրացվել են:
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան շրջանավարտները հիմնականում դիմել են գովազդ և հասարակայնություն, զբոսաշրջություն, էլեկտրոնիկա մասնագիտությունների գծով:
Վ. Բրյուսովի անվան պետական, լեզվահասարակագիտական համալսարան ընդունվել է երկու շրջանավարտ: Եվս երկու շրջանավարտ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրիատի բաժին: Շրջանավարտներից ոմանք էլ հայաստանյան բուհեր դիմել էին ճարտարապետություն և դիզայն մասնագիտության համար:
2017-18թ.թ. ուսումնական տարվա ընդունելություններին ԱՀ ԿԳՍ նախարարությունը ֆինանսներ մասնագիտության գծով ՀՀ բուհերում թափուր տեղեր չի հատկացրել, քանի որ Արցախում այս մասնագիտությունների գծով դիմորդները մեծ թիվ են կազմել: ԱՀ Ֆինանսների և Արդարադատության նախարարությունները ևս չեն դիմել իրավագիտություն, շուկայագիտություն, մարքետինգ և նման մի շարք մասնագիտությունների գծով:
Լուսինե Ղարախանյանն ընդգծեց նաև, որ այս տարի Արցախից երկու շրջանավարտ դիմել էին Մոսկվայի ֆիզիկատեխնիակական ինստիտուտ՝ աերոֆիզիկա մասնագիտության համար: Երկուսն էլ ընդունվել են անվճար: