Համաշխարյաին քաղաքական դրությունը բավական սրվել է՝ կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի լարվածության աճի հետ: Սա վտանգավոր է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:
Թուրքիայի ռազմավարական դերը և նշանակությունը թուլացել են. Ռուբեն Սաֆրաստյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Մյուս կարևոր երևույթը Թուրքիայի ռազմավարական դերի և նշանակության թուլացումն է: Սա պայմանավորված է ռազմավարական նշանակության այն սխալներով, որ թույլ տվեց Էրդողանը: Մասնավորապես, Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Գերմանիայի հետ: Արդյունքում ներկայումս կտրուկ նվազել են գերմանական ներդրումները, ինչպես նաև գերմանացի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա:
Թուրքիային թուլացնում է նաև նրա ոչ հաշվենկատ քաղաքականությունը Սիրիայում: Արկածախնդրությունը բերում է իր անցանկալի արդյունքները: Ասադի իշխանությունը գնալով ուժեղանում է, գնալով ուժեղանում և լեգիտիմ է դառնում նաև քրդական ուժը Սիրիայում»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց թուրքագետը: