Թուրքիայի արեւմտյան Մուղլա նահանգում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիայի արեւմուտքում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Haberturk-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պիարլըբելեն գյուղի մերձակայքում, 1.6 կմ խորությամբ:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում: