Artsakhpress

Հասարակական

Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է. Կորեայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել կորեական պարբերականին

Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը կորեական պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կորեացի զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը որպես զբոսաշրջության կարեւոր ուղղություն:

Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է. Կորեայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել կորեական պարբերականին

Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է. Կորեայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել կորեական պարբերականին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա, մասնավորապես, ներկայացրել է այն գեղատեսիլ վայրերը եւ Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին:

«Հայաստանը հաճախ  են անվանում «թանգարան բաց երկնքի տակ»: Այն  այցելուներին ներկայացնում է ժամանակակից հասարակության եւ հարյուրամյա ավանդույթների միասնություն,  մշակույթ.  մի վայր է, որտեղ արեւմտյան ապրելակերպը հիմնված է արեւելյան ավանդույթների վրա: Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն   301 թվականին՝ Հռոմից դեռեւս 79 տարի առաջ:  Գառնիի հեթանոսական տաճարից բացի  Հայաստանում կան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, անթիվ պատմական գտածոներ, որոնք հասանելի են այցելուներին: Վանքերից եւ ամրոցներից շատերը գրանցված  են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,- The Korea post-ի հետ զրույցում ասել է  դեսպանը:

Աստղադիտությամբ հետաքրքրված զբոսաշրջիկների համար նա առանձնացրել է Քարահունջը, անդրադարձել է նաեւ մայրաքաղաք Երեւանին:

«Երեւանը՝ մեր վարդագույն քաղաքը, աշխարհի ամենահին քաղաքներից է: Այն սկզբնավորվել է  դեռևս Ք.ա. 8 դարից, երբ 782 թվականին Արգիշտի 1-ի օրոք հիմնադրվեց  Էրեբունի ամրոցը: 2018 թվականի աշնանը Երեւանը կտոնի հիմնադրման 2800-ամյակը. այն ճանաչվել է  ամենահին մշտական բնակեցված մայրաքաղաքը: Մեր տոնակատարություններին մեծ թվով զբոսաշրջիկների ենք սպասում»,-ներկայացրել  է նա:

Հրանտ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը նաեւ նպատակահարմար ուղղություն է գինու սիրահարների համար, գինու գիտակների համար այն դառնում է առաջատար նպատակակետ:

«Արենիում կազմակերպում ենք  ամենամյա գինու փառատոնը, ինչպես նաեւ մայիսի սկզբին Երեւանում  կանցկացնենք եւս մի փառատոն: 2012 թվականին «Զորահ» հայկական գինին հայտնվեց  Բլումբերգի՝ աշխարհի առաջատար գինիների տասնյակում»,-նշել  է դեսպանը:   

Հրանտ Պողոսյանի ներկայացմամբ՝ Հայաստանը նաև առաջարկում է զբոսաշրջիկներին բացահայտել հայկական դասական եւ ժամանակակից երաժշտությունը.

«Հայաստանը  ջազի սիրահարների համար լավագույն կենտրոններից է, որը համալրվում է նոր անուններով՝ Տիգրան Համասյան, Միքայել Ոսկանյան»: 

Դեսպանը հայկական խոհանոցի, մշակույթի, գինու ավանդույթների մասին խոսելուց զատ ընդգծել է այն , որ Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search