Հզոր պայթուցիկ սարք Է գործել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ Քրիստոսի հարության տաճարի մերձակայքում:
Հզոր պայթյուն Է որոտացել Չեռնոգորիայի մայրաքաղաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, օգոստոսի 9-ին հայտնել Է երկրի RTCG պետական հեռուստատեսությունը:
Նշվում Է, որ պայթյունը տեղի Է ունեցել գիշերվա ժամը մոտ 3-ին երկրի գլխավոր ուղղափառ տաճարի մերձակա գրասենյակում: Զոհեր չկան, սակայն վնաս Է պատճառվել հարեւան շենքերին, վնասվել Է մի քանի ավտոմեքենա: Պայթյունը լսվել Է քաղաքի բոլոր մասերում եւ խիստ վախեցրել շրջակա թաղամասերի բնակիչներին: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: