Թուրքական Բոդրում շրջանում թունավորումով 65 զբոսաշրջիկ է հոսպիտալացվել:
Թուրքիայի հյուրանոցներից մեկում 65 զբոսաշրջիկ է թունավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Hurriyet-ը գրում է, որ բոլորի մոտ արձանագրվել է թունավորման ավանդական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ: Ներկա պահին զբոսաշրջիկների կյանքին ոչինչ չի սպառնում, փոխանցում է Panorama.am-ը:
Թունավորման պատճառերը դեռևս հայտնի չեն: Միլաս քաղաքի իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ համապատասխան ստուգումներ են սկսել գյուղատնտեսության, անասնաբուծության և հանրային առողջության ստորաբաժանումների փորձագետները:
Տուժածների ազգային պատկանելության մասին դեռևս տեղեկություններ չկան: